Նախատեսվում է Պուտին-Ալիև հանդիպում. Սուրեն Սուրենյանց

Նախատեսվում է Պուտին-Ալիև հանդիպում. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախատեսվում է Պուտին-Ալիև հանդիպում

Ադրբեջանի ինֆորմացիոն ռեսուրսները հայտնում են, որ հուլիսի 20-ին նախատեսված է Պուտին-Ալիև հանդիպումը։
Տարածաշրջանում արևմտյան դիվանագիտական ջանքերի ակտիվացման ֆոնին տրամաբանական են թվում նոր համաձայնությունները Բաքվի ու Մոսկվայի միջև, մանավանդ, Կրեմլին մոտ կանգնած փորձագիտական շրջանակները սկսել են գեներացնել այն միտքը, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության և ԼՂՀ բեկորների ժամանակավոր կարգավիճակի հարցը կարող է լուծվել երկկողմ հարաբերությունների ու համաձայնությունների դաշտում»: