ՌԴ-ում առաջարկել են ծառայությունը դարձնել 2 տարի

ՌԴ-ում առաջարկել են ծառայությունը դարձնել 2 տարի

Ռուսաստանում անհրաժեշտ է վերադառնալ երկամյա զինվորական ծառայության, քանի որ դա կօգնի «բարելավել մոբիլիզացիոն ռեսուրսի որակը»։ 

Նման կարծիք է հայտնել Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գուրուլյովն իր տելեգրամյան ալիքում։

Գուրուլևը հավելել է, որ զորակոչիկների թիվն ավելացնելու փոխարեն ծառայության ժամկետը պետք է հասցնել երկու տարվա։ 

Նրա կարծիքով, դա կլուծի զինակոչիկների անբավարար թվի խնդիրը, ինչպես նաև կբարելավի պահեստազորի անձնակազմի պատրաստվածության որակը։ 

Պատգամավորն իր մտահոգությունն է հայտնել նաև «կեղծ բուհերի» վերաբերյալ, որոնք «ուսումնառության ընթացքում երիտասարդներին բանակից տարկետում են տալիս՝ առանց պատշաճ կրթություն տալու»։