Փաշինյանը շարունակում է «գահավիժել»՝ չնայած այլակարծության դեմ մեդիատեռորին

Փաշինյանը շարունակում է «գահավիժել»՝ չնայած այլակարծության դեմ մեդիատեռորին

Քաղաքացիների շրջանում «իմքայլական» վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական և բարոյական վարկանիշի գահավիժմանը զուգահեռ անկումը շարունակում է նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

Երկու շաբաթ առաջ «Ֆեյսբուք»-ում Փաշինյանի ֆեյսբուքյան էջը չհավանելու (unlike անելու) ֆլեշմոբ էր սկսվել։

Նրա էջում հավանումների, սրտիկումների, մեկնաբանությունների բաժնում վարկանիշի խորտակումն ակնհայտ է, նույնպիսի իրավիճակ է նաև լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերում նրա հետ կապված հրապարակումների դեպքում։ 

Չնայած հավանումների թիվը բարձրացնելու ֆեյսբուքյան որոշ խմբակների, ֆեյսբուքյան էջերի, ֆեյքերի ջանքերին, նրանց կողմից այլ կարծիք ունեցողների դեմ իրականացվող մեդիատեռորին՝ Փաշինյանի վարկանիշի խորտակումը շարունակվում է։ Սրան զուգահեռ գործադիր իշխանության ղեկավարի հրաժարականը պահանջողների թիվը մեծանում է։

Դեկտեմբերի 6-ի ժամը 22:02-ի դրությամբ, Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումների թիվը 713235 էր, դեկտեմբերի 14-ի 14։24-ի դրությամբ թիվը նվազել ու հասել է 712207-ի։