Այս երկիրը 100 միլիոն դոլար օգնություն կհատկացնի Ուկրաինային

Այս երկիրը 100 միլիոն դոլար օգնություն կհատկացնի Ուկրաինային

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են 100 միլիոն դոլար տրամադրել Ուկրաինային որպես հումանիտար օգնություն։ այս մասին հայտնում է  NHK-ն։ Ճապոնական կառավարության՝ այս առնչությամբ կայացրած որոշման մասին առաջիկայում հայտարարելու է այդ երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

Բացի այդ, Տոկիոն Կիեւին կտրամադրի 200 միլիոն դոլար որպես վարկ, ինչպես նաեւ բուժաշխատողներ կգործուղի Ուկրաինայի հարեւան երկրներ՝ փախստականներին բուժգնություն ցուցաբերելու համար։