ԱՄՆ Պետդեպը նախազգուշացրել է Իրանին

ԱՄՆ Պետդեպը նախազգուշացրել է Իրանին

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը իր գրավոր հայտարարության մեջ փոխանցել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը Իրանի կողմից Իրաքյան Քրդստանի գնդակոծման վերաբերյալ։

ԱՄՆ-ը պահանջում է դադարեցնել այդ հարվածները և չխախտել Իրաքի տարածքային ամբողջականությունը՝ զերծ մնալով հետագա սպառնալիքներից ու բռնություններից, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ մասին ասված է համապատասխան հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իրանի զինված ուժերը հերթական հրթիռային հարձակումն էին իրականացրել Իրաքյան Քրդստանի վրա։ Թիրախում եղել են Իրանի քաղաքներում հակակառավարական ցույցերին աջակցող քրդական կուսակցությունների շտաբերը, որոնք գտնվում են Էրբիլ և Սուլեյմանիա նահանգներում։