Պուտինն անհանգստացած է

Պուտինն անհանգստացած է

ՌԴ նախագահ Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ԱՊՀ անդամ երկրների հետ հարաբերությունները: Նա Ռուսաստանի համար «շատ զգայուն» է գնահատել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ ադրբեջանական սադրանքից հետո արդեն երկրորդ անգամ է, որ իրավիճակը քննարկվում է ՌԴ Անվտանգության խորհրդում, ինչը վկայում է, որ Ռուսաստանն անհանգստացած է եւ, հավանաբար, տիրապետում է ավելի լայն համատեքստով տեղեկատվության: