Մրցութային երրորդ օրն է․ ո՞վ է մրցելու Հայաստանի հավաքականից

Մրցութային երրորդ օրն է․ ո՞վ է մրցելու Հայաստանի հավաքականից

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է Բռնցքամարտի 2023 թվականի աշխարհի առաջնությունը։ Այսօր՝ մայիսի 3-ին, Հայաստանը կներկայացնի ընդամենը մեկ բռնցքամարտիկ՝ Արթուր Ղազարյանը, որը հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում։ Հայ բռնցքամարտիկը 1/16 եզրափակիչում Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին հաղթել էր, իսկ այսօր 1/8-ում ուժերն է չափելու ԷնդրյուՉիլատայի հետ, որը Զամբիան է ներկայացնում։

Տաշքենդում մայիսի մեկից ընթացող աշխարհի առաջնությանը, հիշեցնեք, Հայաստանի բռնցքամարտի հավաքականից մասնակցում են 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ  քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը,  67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը,  86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը և 92+ կգ քաշային Դավիթ Չալոյանը: Մրցանակային ֆոնդը կազմում է 5,2 միլիոն դոլար։ Առաջին հորիզոնականը զբաղեցրած բռնցքամարտիկը հնարավորություն է ունենալու վաստակելու 200 հազար եվրո, երկրոր հորիզոնականը զբաղեցրածը՝ 100, իսկ երրորդը 50 հազար դոլար։