Վարդան Մկրտչյանն առաջարկում է Սունդուկյան անունը հանել` «Հայաստան» բառը գրել թատրոնի անվան մեջ

Վարդան Մկրտչյանն առաջարկում է Սունդուկյան անունը հանել` «Հայաստան» բառը գրել թատրոնի անվան մեջ

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում փակ հանդիպում է ունեցել մշակույթի ոլորտի շուրջ 20 ներկայացուցչի հետ: Հանդիպմանը ներկա են եղել թատերական գործիչներ, կոմպոզիտորներ, նկարիչներ, հրատարակիչներ, դիրիժորներ, հիմնականում այն մարդիկ, ովքեր կրավորական կեցվածք ունեն եւ չեն քննադատում այս իշխանությանը։

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մի առաջարկ է արել, որը զարմացրել է անգամ Փաշինյանին։ 

Նա առաջարկել է փոփոխություններ անել Մայր թատրոնի անվանման մեջ՝ ավելացնել «Հայաստան» բառը՝ դուրս թողնելով Գաբրիել Սունդուկյանի անունը։ Հավանաբար, Մկրտչյանին ոգեւորել է «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմության» փոխելու կառավարության ծրագիրը եւ որոշել է թատերական աշխարհում առաջին քայլն ինքն անել եւ նման մի առաջարկ էլ իր կողմից ներկայացնել։
Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նախ մեզ հանդիմանեց, թե լավ բաները չենք լուսաբանում, փոխարենը վատ բաներն ենք շտապում լուսաբանել։ Այսինքն՝ իր արած առաջարկը վա՞տ բան է, որ ուզում ենք լուսաբանել։

Վարդան Մկրտչյանն ասաց․ «Ես ասեմ, թե այդ քննարկման ժամանակ ինչ եմ ասել, իսկ ասել եմ միայն այն, որ մեր թատրոնի վրա չկա «Հայաստան» բառը, եւ դա իմ ազնիվ ցանկություններից մեկն է․․․, այսինքն՝ եղել է բաց զրույց, եւ ես ասել եմ, որ անկեղծորեն ուզում եմ Սունդուկյան թատրոնի վրա լինի «Հայաստան» բառը, որովհետեւ երբ ես գնում եմ եվրոպական տարբեր երկրներ՝ հանդիպումների, եւ ներկայանում որպես Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, բնականաբար, հարց են տալիս՝ ո՞ր ազգի ազգային ակադեմիական թատրոնն է, արդյո՞ք ակադեմիական ասելով դուք կցվում եք կրթական կառույցի, եւ ո՞վ է Գաբրիել Սունդուկյանը»։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք` վաղը