Առաջարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ անցկացնել

Առաջարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ անցկացնել

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը առաջարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ անցկացնել։ Այս մասին հայտնում է Die Welt պարբերականը։ «Ցանկանում եմ եւս մեկ անգամ Ռուսաստանի հրավիրել որքան հնարավոր է շուտ մասնակցել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին։ Մենք ունենք քննարկելիք հարցեր, որոնք համապատասխանում են ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Ռուսաստանի շահերին»,- ասել է նա։ Ըստ Ստոլտենբերգի, Մոսկվային արվել է նման առաջարկ դեռ մի տարի առաջ, սակայն դրական պատասխան չի ստացվել Մոսկվայից։

Հյուսիս-Ատլանտյան դաշինքի ղեկավարը նշել է, որ կարեւոր օրակարգային հարցեր է զորախաղերի մասին նախապես տեղեկատվության փոխանակությունը, որով հնարավոր կլինի խուսափել հնարավոր էսկալացիայից եւ անհասկացողությունից, ինչպես նաեւ՝ հնարավոր կլինի խուսափել պատահական միջադեպերից։ Նա արձանագրել է, որ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները ներկայումս գտնվում են ամենացածր մակարդակում, որպիսին չէր եղել Սառը պատերազմի ավարտից հետո։