Գործակալը հաստատում է․ Տիկնիզյանը՝ «Ռեալ Սոսյեդադու՞մ»

Գործակալը հաստատում է․ Տիկնիզյանը՝ «Ռեալ Սոսյեդադու՞մ»

Մարզական մամուլում հրապարակումները չեն դադարում այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» ձախ պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով սկսվել են հետաքրքրվել Իսպանիայում։

Գրվել էր,որ  24-ամյա հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերով լրջորեն հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադը»։ Սովորաբար նման դեպքերում ֆուտբոլիստի ներկայացուցիչները հերքում են նման դեպքերի վերաբերյալ ցանկացած խոսակցություն՝ ասելով, որ դեռ ոչինչ հստակեցված չէ, սակայն Տիկնիզյանի գործառկալը կարծես ճիշտ հակառակն է արել։ Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը թեմայի վերաբերյալ անդրադառնալով հարցերին, ասել է․ «Այս պահի դրությամբ մեզ հետ չեն կապվել, սակայն հայտնի է մեզ, որ Նաիր Տիկնիզյանը այս պահի դրությամբ նրանց առաջնային նպատակներից մեկն է»։