Ահազանգ. Գազայում առնվազն 3000 երեխա կորցրել է վերջույթները

Ահազանգ. Գազայում առնվազն 3000 երեխա կորցրել է վերջույթները

Գազայի հատվածում շուրջ ութ ամիս շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով առնվազն 3 հազար պաղեստինցի երեխա կորցրել է վերջույթները, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը։
Այս տվյալները ներկայացնում են Գազայում աշխատող բժիշկները, նշում է հեռուստաալիքը։ 

Բուժաշխատողների փոխանցմամբ, դեղորայքի պակասի պատճառով բազմաթիվ անդամահատումներ են իրականացվում առանց ցավազրկող դեղորայքի ընդունման։

Բացի այդ, համաձայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) զեկույցում, որը հրապարակվել է 2024 թվականի մարտին, 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում ավելի քան 3 հազար երեխա է մահացել։ Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ զոհերի ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 36,7 հազարը։