Հարավային Կորեան լայնածավալ զորավարժություններ է սկսել

Հարավային Կորեան լայնածավալ զորավարժություններ է սկսել

Երկուշաբթի օրը Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել Դեղին ծովում, որում ներգրավված են ցամաքային ուժերը, օդային ուժերը և առափնյա պահպանությունը, ինչպես նաև ԱՄՆ զինված ուժերը, հաղորդում է Yonhap գործակալությունը:

Զորավարժությունները կտևեն չորս օր՝ Հարավային Կորեայի բանակի ամենամյա Hoguk զորավարժությունների շրջանակում, որը տևելու է հոկտեմբերի 18-28-ը և նպատակ ունի միջկորեական սահմանագծի մոտ զարգացնել ծովում զինված ուժերի համատեղ օպերատիվ կարողությունները՝ հատուկ գործողություններին հակազդելու և Հյուսիսային Կորեայի սադրանքներին արձագանքելու համար: Զորավարժություններին ներգրավված են ավելի քան 20 ռազմանավ, այդ թվում՝ Aegis կործանիչներ և ֆրեգատներ, ինչպես նաև ուղղաթիռներ, F-15K և F-16 կործանիչներ և A-10 գրոհային ինքնաթիռներ։

Ավելի վաղ հարավկորեացի զինվորականները հայտնել էին, որ մոտ 20 նախազգուշական կրակոց են արձակել հյուսիսկորեական առևտրային նավի վրա, որը ներխուժել է Հարավային Կորեայի ծովային տարածք։ «Նախազգուշական կրակոցներ» են արձակվել առափնյա պաշտպանության ստորաբաժանումների MLRS համակարգերից։