ՀՀ-ն և Ադրբեջանը հարևաններ են, պետք է խաղաղ երկխոսություն վարեն․ Չինաստանի ներկայացուցիչ

ՀՀ-ն և Ադրբեջանը հարևաններ են, պետք է խաղաղ երկխոսություն վարեն․ Չինաստանի ներկայացուցիչ

Չինաստանն ի գիտություն է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ուղարկած նամակները՝ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին և հույս ունենք, որ խնդիրը կլուծվի խաղաղ երկխոսության միջոցով։

«Բարեբախտաբար, երեկ ՌԴ միջնորդությամբ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ողջունում ենք դա։ Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են և հարկ է, որ խնդիրներն ու տարաձայնությունները լուծվեն դիվանագիտական ճանապարհով»,-ասել է Չինաստանի ներկայացուցիչը։

Նա ցավակցություն է հայտնել վերջին իրադարձությունների հետևանքով Ղարաբաղում զոհված քաղաքացիների ընտանիքներին։

Նա նաև հավաստիացրել է, որ Պեկինն իր կողմից կանի ամենայն հնարավորը՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու համար։