Մեկ միլիոն դոլարով վաճառքի է հանվել Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա»-ի հրաժեշտի ասուլիսին օգտագործած անձեռոցիկը

Մեկ միլիոն դոլարով վաճառքի է հանվել  Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա»-ի հրաժեշտի ասուլիսին օգտագործած անձեռոցիկը

Արգենտինական Mercado Libre էլեկտրոնային առևտրի հարթակում վաճառքի է հանվել հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա»-ի հրաժեշտի ասուլիսին օգտագործած անձեռոցիկը: Այն գնահատվել է մեկ միլիոն դոլար:

Ինչպես նշում է life.ru-ն, կայքի նկարագրությունում նշվում է, որ թղթի չափսերն են 20X20 սանտիմետր: Նշվում է նաև, որ այն պարունակում է գենետիկական նյութ, որը կարող է օգտագործվել ֆուտբոլիստին կլոնավորելու համար: