Նպատակը՝ հետապնդել նրանց, ով  հրապարակի, թե ինչ վատ բաներ է արել Փաշինյան ընտանիքը

Նպատակը՝ հետապնդել նրանց, ով  հրապարակի, թե ինչ վատ բաներ է արել Փաշինյան ընտանիքը

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ կանչվել է ՀՔԾ։  Այնտեղ մտնելուց առաջ նա լրագրողներին ներկայացրեց իր գնահատականները՝ ասելով․«Սա բացահայտ քաղաքական հետապնդում է,սա ուղղակի Նիկոլ Փաշինյանի ցուցումով տեղի ունեցող գործըթնաց է։ Ի՞նչ նպատակ է հետապնդում․ունի երկու նպատակ՝ նվազագույն և առավելագույն։ Նվազագույնը՝ Antifake.am-ի գործունեությունը խոչընդոտելն է, այսինքն՝ակնհայտ է, որ մամուլին խոչընդոտելն է, մեր խմբագիրն այստեղ է, կպատմի, թե ինչ բացահայտումներ ենք արել, նպատակը՝ մեր աղբյուրները խոչընդոտելն է և մարդկանց ցույց տալը, որ ով մեր ընտանիքի կողմից արված վատ բաները, ժողովրդի հաշվին կերած, կհրապարակի, էդ մարդը կհետապնդվի»։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը ամսական 2 անգամ 6 հազար դոլարի  սև խավիար է գնում միջնեկ դստեր՝ Շուշան Փաշինյանի համար։

Իսկ առավելագույն նպատակը, ըստ Սամսոնյանի,  մինչև հանրաքվեի անցկացումն իրեն մեկուսացնեն։

Նարեկ Սամսոնյանն ասաց, որ միշտ ավելի քիչ բան է հրապարակում, քան իր տիրապետած տեղեկատվությունն է։ Հիմա խոստանում է ամեն-ամեն ինչ հրապարակել։