Արեւմուտքը դեռ քառորդ դար «կերակրելու» է Ուկրաինային

Արեւմուտքը դեռ քառորդ դար «կերակրելու» է Ուկրաինային

Տնտեսության Լեհական ինստիտուտի (PIE) կարծիքով Արեւմուտքը դեռ 25 տարի պետք է կերակրի Ուկրաինային։ Համաձայն կենտրոնի իրականացրած ուսումնասիրության, Ուկրաինայի բնակչությունը պատերազմական այդ ժամանակամիջոցում նվազել է 20 տոկոսով, ՀՆԱ անկումը կազմել է 30 տոկոս, գործազրկության մակարդակը հասել է 25 տոկոսի։ Ոչնչացվել է ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների մոտ կեսը, ձեռնարկությունների 40 տոկոսը կրճատել է արտադրությունը, ցանքատարածությունները կրճատվել են 30 տոկոսով։ Ինֆլյացիան կազմել է 27 տոկոս։

Ամենաշատը թանկացել է տրանսպորտը՝ մոտ 42,9 տոկոսով, սննդամթերքը թանկացել է 34,4 տոկոսով։ 
Համաձայն կատարված ուսումնասիրության, Ուկրաինայում պետական սեկտորը կարողանում է պահպանվել միայն օտարերկրյա ներդումների շնորհիվ, որի ընդհանուր ծավալը կազմել է 32 միլիարդ դոլար։

Այս ամենով հանդերձ՝ ՀՆԱ դեֆիցիտը կազմել է 17,5 տոկոս։ Միաժամանակ, Ուկրաինայի ռազմական ծախսերը ավելացել են 9 անգամ։ Այս ամենը նկատի ունենալով, լեհ փորձագետները եզրակացրել են, որ Արեւմուտքը դեռ քառորդ դար «կերակրելու» է Ուկրաինային։ PIE-ում կարծում են, որ Ուկրաինայի «վերակենդանացման» համար անհրաժեշտ է եւ բնակչություն եւ կադրեր եւ գումարներ, եւ ադեկվատ քաղաքական ղեկավարություն եւ տեխնոլոգիաներ։