Չինաստանում «Սպիտակ թղթերի հեղափոխություն» է հասունանում

Չինաստանում «Սպիտակ թղթերի հեղափոխություն» է հասունանում

Չինաստանի ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել երկրի այն քաղաքացիներին, որոնք փողոցներ են դուրս եկել Covid-19 համաճարակի պատճառով սահմանված արգելափակումների շարունակման դեմ։ Բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել մայրաքաղաք Պեկինում, Չինաստանի խոշորագույն քաղաքում՝ Շանհայում, ինչպես նաև Նանջինգում, Չենդուում, Ուհանում և այլուր։  

Ցուցարարները փողոց են դուրս գալիս հիմնականում լոզունգների փոխարեն օգտագործելով դատարկ սպիտակ թղթեր․ այսերպ նրանք փորձում են շրջանցել սահմանված արգելքները։ Շատերը Չինաստանում տեղի ունեցողն արդեն բնորոշում են որպես «Սպիտակ թղթերի հեղափոխություն»։

Ըստ Չինաստանում BBC-ի թղթակիցների՝ որոշ ցուցարարներ ոչ միայն ձգտում են հասնել կորոնավիրուսի սահմանափակումների չեղարկմանը, այլ նաև առաջադրում են քաղաքական պահանջներ, որոնք չափազանց անսովոր են այս երկրի համար․ նրանք պահանջում են Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրաժարականը։

Այնուամենայնիվ, դժգոհության հիմնական պատճառը երկրի ղեկավարի հռչակած «զրո Сovid» քաղաքականությունն է, որը ներառում է թեստերի հանձնման համատարած պահանջ, երկարատև կարանտիններ և անսպասելի սահմանափակումներ։