Թրամփը փոթորիկների դեմ պայքարելու համար՝ ցանկացել է օգտագործել միջուկային ռումբները

Թրամփը փոթորիկների դեմ պայքարելու համար՝ ցանկացել է օգտագործել միջուկային ռումբները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ քննարկել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ՝ փոթորիկների դեմ պայքարելու համար միջուկային ռումբներ պայթեցնելու հարցը։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը, մանրամասնելով, որ նրա խորհրդականները պարզապես ապշել են նման բան նախագահից լսելով։ Սպիտակ տունը այս հրապարակումը չի մեկնաբանել։ Թրամփը ասել է, որ փոթորիկները ձեւավորվում են Աֆրիկայի ափերի մոտ, ու երբ նրա կմոտենան Ատլանտիկային կարելի է պարզապես վերջինիս աչքի մեջ միջուկային ռումբ պայթեցնել ու այն կչեզոքացնի փոթորիկը։Ի դեպ, 1950-ական թթ նման մտադրություն ունեցել է նաեւ Էյզենհաուերի կառավարությունը, սակայն այն երբեք կյանքի չի կոչվել։