«Սպարտակի» մարզիկները վիճել են՝ «Զենիթի» հետ հանդիպման վերջում

«Սպարտակի» մարզիկները վիճել են՝ «Զենիթի» հետ հանդիպման վերջում

Մոսկովյան «Սպարտակը» պիտերյան «Զենիթի» հետ հանդիպել է Ռուսաստանի առաջնության հերթական փուլում։ Ինչպես հայտնում է «Լայֆը» հանդիպման վերջում «սպարտակցի» երկու մարզիկների միջեւ վեճ է տեղի ունեցել։ Մասնավորապես, բարձր տոնայնությամբ են մեկմեկու հետ խոսել Ջանո Անանիձեն եւ Լորենսո Մելգարեհոն։ Կոնֆլիկտի պատճառը դեռ հայտնի չէ։ Գլխավոր մարզիչը վեճի պահը չի տեսել եւ խոստացել է կրկին նայել տեսանյութերը եւ դրանից հետո միայն մեկնաբանություն տալ։