Դիլիջանում կրակել են շան վրա. կատարվում է հետաքննություն

Դիլիջանում կրակել են շան վրա. կատարվում է հետաքննություն

Դեկտեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքում գործող ռեստորանային համալիրի տարածքում կրակել են շան վրա:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ ռեստորանային համալիրի սեփականատերը նույն օրը, ժամը 13.15-ի սահմաններում, նշված տարածքում իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-16» տիպի, 5,6 մմ տրամաչափի, մեկփողանի ակոսափող որսորդական հրացանով շուն է սպանել:

Կատարվում է հետաքննություն:

Հիշյալ դեպքի վերաբերյալ հրապարակումների հիման վրա իրականացվում են ստուգողական համապատասխան աշխատանքներ:

Հիշեցնենք, որ վերոնշյալ դեպքի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում արձագանքել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։