Սուարեսը կտեղափոխվի՞ «Ինտեր Մայամի»

Սուարեսը կտեղափոխվի՞ «Ինտեր Մայամի»

Ամերիկյան «Ինտեր Մայամին» բանակցություններ է վարում բրազիլական «Գրեմիոյի» հետ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնել է լրագրող Գաստոն Էդուլն իր Twitter-ում։

Աղբյուրի համաձայն՝ բրազիլական ակումբը մտադիր է ֆինանսական փոխհատուցում ստանալ Սուարեսի հեռանալու համար։

Նշվում է, որ «Ինտեր Մայամին» արդեն համաձայնության է եկել անձամբ ուրուգվայցու հետ՝ անձնական պայմանագրի պայմաններով։