Իրանի ԱԳ նախարարը կրկին հերքել է Կիևի մեղադրանքները

Իրանի ԱԳ նախարարը կրկին հերքել է Կիևի մեղադրանքները

Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանը հերքել է Թեհրանի կողմից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման վերաբերյալ մեղադրանքները։

Միաժամանակ Իրանի գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումն է, որը հանգեցնում է հակամարտության խորացմանն ու անդառնալի հետևանքներին։

Այս մասին նա հայտարարել է Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նախատեսված են բանակցություններ ճապոնացի գործընկեր Յոսիմասա Հայաշիի հետ։

«Ուկրաինայի հակամարտության ժամանակ մենք երբեք իրանական անօդաչու սարքեր կամ զենք չենք մատակարարել Ռուսաստանին», - մեջբերում է նրա խոսքերը NHK-ն:

«Եվրոպայի և Ամերիկայի կողմից զենքի մատակարարումն է, որը հանգեցնում է հետագա ավերածությունների և կործանարար հետևանքների», - հավելել է նա:

Աբդոլլահիանը նշել է նաև, որ Ռուսաստանը Իրանի համար «կարևոր հարևան երկիր է»․

«Մենք Ռուսաստանի հետ համագործակցային հարաբերություններ ունենք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում»։