Լուսին թռչած հայտնի տիեզերագնացն ավիավթարի զոհ է դարձել

Լուսին թռչած հայտնի տիեզերագնացն ավիավթարի զոհ է դարձել

Ամերիկացի տիեզերագնաց Ուիլյամ Անդերսը, ով ժամանակին «Ապոլոն-8»տիեզերանավով թռչել է լուսին և տիեզերքում կատարել է ամենահայտնի լուսանկարներից մեկը, 90 տարեկանում զոհվել է թեթև շարժիչով ինքնաթիռ վարելիս:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, նրա ինքնաթիռն ընկել է Վաշինգտոն նահանգի Սիեթլից հյուսիս ընկած ջրի մեջ:

Անդերսի որդին՝ Գրեգը հաստատել է, որ իր հայրը ոչ մեծ ինքնաթիռ է վարել, իսկ նրա մարմինը հայտնաբերվել է նախօրեին:

«Մեր ընտանիքը մեծ ու անդառնալի կորուստ ունի. նա հիանալի օդաչու էր։ Մենք կկարոտենք նրան»,- ասվում է ընտանիքի հայտարարության մեջ:
1968 թվականին Անդերսը լուսնային մոդուլի օդաչուն էր «Ապոլոն-8» առաքելության համար, որը Լուսին հասած անձնակազմով առաջին տիեզերանավն էր: