Ռուսաստանի ԱԻՆ-ը վերահսկում է հումանիտար օգնության բաշխումը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի ԱԻՆ-ը վերահսկում է հումանիտար օգնության բաշխումը Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղում հումանիտար օգնության բաշխումը վերահսկվում է Ռուսաստանի ԱԻՆ-ի կողմից։ Այս մասին հայտնում է ռուսական ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Ներկայումս հումանիտար օգնությունը բաշխվում է ըստ սոցիալական նշանակության օբյեկտների եւ շահառու անձանց հասցեների։

ՌԴ ԱԻՆ եւ տեղի համայնքային մասնագետները գնահատել են ենթակառուցվածքներին հասցված վնասները Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, եւ Ասկերանում։ Շենք շինությունների վնասների հաշվառումն արդեն իրականացվել է։ Ավարտվել է նաեւ փրկարարաների ճամբարի բարեկարգումը, անձնակազմի եւ տեխնիկայի տեղակայումը։