Ջուլիանին չեղարկել է Հայաստան այցը, սկանդալը ոչ թե Հայաստանի հետ է, այլ Ջուլիանիի

Ջուլիանին չեղարկել է Հայաստան այցը, սկանդալը ոչ թե Հայաստանի հետ է, այլ Ջուլիանիի

ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին հայտնել է, որ չեղարկել է Հայաստանում հոկտեմբերի սկզբին Եվրասիական տնտեսական միության աջակցությամբ Հայաստանում կազմակերպվելիք համաժողովիին իր մասնակցությունը։ Այս մասին տեղեկացնում է The Washington Post-ը:

«Չգիտեի, որ Պուտինը ներկա է գտնվելու»,- The Washington Post-ին հայտնել է Ջուլիանին՝ այդպես բացատրելով համաժողովին չմասնակցելու իր որոշումը և հավելել. «Ավելի լավ է զգուշանալ, քան համարձակություն դրսևորել»:
Հիշեցնենք, որ Կրեմլը հաստատել է, որ համաժողովին կմասնակցի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ուրբաթ առավոտյան Ջուլիանին The Washington Post-ին հաստատել էր իր մասնակցությունը խորհրդաժողովին, սակայն երեկոյան մտափոխվել էր:

Արդյոք սա տհաճ անակնկալ է և կամ սկանդալ է։ Այս հարցն ուղղեցինք միջազգայնագետ Սուրեն Սարգսյանին։
Վերջինս նշեց, թե չի կարծում, որ սկանդալ է, իսկ եթե սկանդալ է, ապա դրա կենտրոնում հենց Ռուդոլֆ Ջուլիանին է։
«Սա Ջուլիանիի առաջին մասնակցությունը չէ Եվրասիական տնտեսական ֆորումին, նախորդ տարի էլ ֆորումի շրջանակներում այցելել էր այստեղ, բայց ես կարծում եմ՝ իրական պատճառը դա չէ։ Իրական պատճառը այս պահին նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի շուրջ ստեղծված սկանդալի հետ է կապված։ Եվ, առհասարակ, Ջուլիանին, Թրամփն ու Զելենսկին են հայտնվել այս սկանդալի կենտրոնում։ Եվ կարծում եմ՝ չեղարկման պատճառն այն է, որ նա չի ուզում հավանաբար, քննադատներին լրացուցիչ առիթ տալ։
Հիշեցնենք, որ ըստ սկանդալի տեղիք տված լուրերրի՝ Թրամփը Զելենսկիին հարկադրել է հետաքննություն սկսել Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի դեմ․ ինչի պատճառով էլ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսել էր նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը։

Նշենք, որ հավաքի կազմակերպիչը Հայերի համաշխարհային միությունն է, որի ղեկավար Արա Աբրահամյանը Ջուլիանիի հետ սերտ հարաբերություններ ունի։