ՀՀ-ի տեղանուները՝ ադրբեջանական «անվամբ»․ Բաքվի նոր կեղծիքը 

ՀՀ-ի տեղանուները՝ ադրբեջանական «անվամբ»․ Բաքվի նոր կեղծիքը 

Ադրբեջանը շարունակում է պատերազմը հայկական ամեն ինչի դեմ. Բաքվի հայատյաց քաղաքականությունը չի շրջանցում նույնիսկ Հայաստանի տեղանունները։

Նախօրեին Ադրբեջանի կառավարությունը փոխել է «Քաղաքացիական կացության ակտերի պետական ​​գրանցման կարգը», փոխանցում է infoteka24.ru-ն։

Այժմ գործադիրի ներկայացուցչությունում քաղաքացիական կացության ակտերի պետական ​​գրանցման ժամանակ «վայրերի անվանումները գրվում են գործող վարչատարածքային միավորների անվանումներին համապատասխան»։ 

Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության տեղանունները նույնպես կգրանցվեն Ադրբեջանի պատմական տեղանուններին համապատասխան՝ հաշվի առնելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի առաջարկությունները։

Սա նշանակում է, որ «պատմական ադրբեջանական տեղանունները», «հին Ադրբեջանի» լավագույն ավանդույթներով, «Ադրբեջանի պատմության դասագիրք» անվան տակ մակուլատուրայից հաջողությամբ տեղափոխվեցին պաշտոնական փաստաթղթեր։