Ադրբեջանցի ծպտված հետախույզը

Ադրբեջանցի ծպտված հետախույզը

Մինչև Նիկոլն էլ թշնամին իր հետախույզների միջոցով փորձում էր ահաբեկել մեր զինվորներին՝ իր թվաքանակով ու տեխնիկայով, բայց մեր զինվորը վախ չուներ։ Արցախը գիտեր, որ իր թիկունքին կանգնած է Հայաստանը, իր թիկունքին կանգնած է Բանակը։ Ու այսօր, երբ եվրոպաներին հա՜յ- հարա՜յ են անում,  որ թշնամին ներխուժել է Հայաստանի տարածք ու մեր տարածքում մեր զինվորներին գնդակահարում է, գոնե մտածու՞մ են, թե իրենք տեղներովը մեկ ինչ ողբերգություն են հայ ժողովրդի գլխին։  Արցախը հանձնած, հայ ժողովրդին հուսալքած, Հայաստանը մասնատած այս Վերգոների իշխանությանը 
2016 թվականի իրական մի դեպք կպատմեմ, որ էլ չասեն՝ թշնամին եկավ ու մտավ։ Հումորային այս դիպվածը իրական հիմք է ունեցել։ 

«Ադրբեջանցի ծպտված մի հետախույզ գալիս է Արցախ: Հանդիպում է մի հովվի.

- Սա Արցա՞խն է :

 -Այո,- պատասխանում է հովիվը: - Ո՞ր քամին է քեզ բերել Արցախ:

-Տեսնու՞մ եք սահմանին կանգնած ադրբեջանական զորքը, հրետանին, -հարցնում է նա:

Հովիվը նայում է ադրբեջանական զորքին` մի ծայրը սահմանին է, մյուս ծայրն էլ ընդհանրապես չի երևում:

-Ի՞նչ ես մտածում,- գոհունակ հարցնում է ծպտված ադրբեջանցին հովվին:

 -Հեչ,- ասում է հովիվը: -Մտածում եմ Արցախը շատ փոքր է, էսքան մարդկանց որտե՞ղ ենք թաղելու»:

Ո՜նց ավերեցիք, հողին հավասարացրիք մեր ուժը․․․ Վերգոների իշխանություն։