ՆԱՎ նախկին պաշտոնյան՝ Բարսեղ Բեգլարյանի բանկում

ՆԱՎ նախկին պաշտոնյան՝ Բարսեղ Բեգլարյանի բանկում

ՊԵԿ, թերևս, կարևորագույն վարչությունը Ներքին անվտանգության վարչությունն է (ՆԱՎ)։ Այն բացի որ աշխատում է «բռնել» նաև կոռումպացված ՊԵԿ աշխատակիցներին, տիրապետում է Հայաստանի գրեթե ողջ տնտեսա-քաղաքական բազային։

Ահա, նրա նախավերջին պետը՝ Լևոն Հովհաննիսյանը համալրել է «Արարատբանկի» աշխատակիցները շարքերը, ինչ կարող  է նշանակել, որ Բարսեղ Բեգլարյանի ձեռքում կարող է կենտրոնանալ Հայաստանի տնտեսական կյանքի ողջ կոմպրոմատային փաթեթը։

Ի դեպ, այս նշանակման մեջ ըստ երևույթին երաշխավոր է հանդիսացել Դավիթ Անանյանը, քանզի Արարատբանկի գործադիր ղեկավարը նրա հարազատ եղբայր Մհերն է, իսկ Լևոն Հովհաննիսյանը հենց Անանյանի կողմից նշանակվեց ՆԱՎ ղեկավար։

«Հրապարակը» խոսեց Լևոն Հովհաննիսյանի հետ, որը հարցին, թե հնարավո՞ր է, որ իր տիրապետության տա կեղած կոմպրոմատային փաթեթը հայտնվի Բարսեղ Բեգլարյանի ձեռքում ասաց ․«Նախ, ես բանկում այլևս չեմ աշխատում, և երկրորդ՝ անհանար է, որ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությումը հայտնվի  այլ հաստատությունում»։