Ահաբեկչական հարձակումների ռիսկն աճել է․ ՌԴ գլխավոր դատախազություն

Ահաբեկչական հարձակումների ռիսկն աճել է․ ՌԴ գլխավոր դատախազություն

Ռուսաստանում մեծացել են դիվերսիաների և ահաբեկչական գործողությունների ռիսկերը, հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Անատոլի Ռազինկինը։

«Դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների ռիսկերը զգալիորեն աճել են։ Անցյալ տարի մենք ստուգել ենք մարդաշատ վայրերի և կրիտիկական նշանակության օբյեկտների անվտանգությունը, և այս ոլորտում հայտնաբերել ենք ավելի քան 200 հազար խախտում»,- Ռազինկինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, Ռուսաստանում սպառնալիքներին հակազդելու համար բավարար միջոցներ չեն ձեռնարկվում։ Հուլիսին Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքում ուժի մեջ են մտել փոփոխություններ, որոնց համաձայն՝ քրեական պատասխանատվություն է առաջանում հակաահաբեկչական պաշտպանության պահանջների խախտման համար։
«Այս առումով դատախազը կենտրոնացած է նման խախտումների հայտնաբերման դեպքում ամենախիստ արձագանքի վրա», - ավելացրել է Ռազինկինը: