Զելենսկին ԱՄՆ-ի սցենարով խաղացող դերասան է․ ԿԺԴՀ ԱԳՆ

Զելենսկին ԱՄՆ-ի սցենարով խաղացող դերասան է․ ԿԺԴՀ ԱԳՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ոչ թե իր երկրի ղեկավարն է, այլ «հայտնի արտիստ», ով իր դերը կատարում է ամերիկյան սցենարով։ Այս մասին ասված է ԿԺԴՀ-ի փոխարտգործնախարար Իմ Չհոն Իլի հայտարարության մեջ։

«Ուկրաինայի մարտադաշտը վաղուց վերածվել է տարբեր զինատեսակների գերեզմանոցի, որոնցով պարծենում էին Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն։

Չնայած դրան՝ Զելենսկին, երախտագիտություն հայտնելով նոր ռազմական օգնության վերաբերյալ ԱՄՆ որոշման համար, անխոհեմաբար բամբասում է, որ շարունակելու է «մահացու դիմադրել» Ռուսաստանին մինչև վերջ։
Ակնհայտ է, որ Զելենսկին «հայտնի արտիստ է», որն իր դերը կատարում է ԱՄՆ-ի սցենարով, այլ ոչ թե իր երկրի նախագահը»,- փոխարտգործնախարարի խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։