476 անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, մնացել է 42 «թևնոց»

476 անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, մնացել է 42 «թևնոց»

Տնային կալանքն ու վարչական հսկողությունը ապահովող 786 սարք է մինչ այս պահը ձեռք բերել արդարադատության նախարարությունը։ Խոսքը «բռասլետ» կոչվածների մասին է: Մեր հարցին ի պատասխան ասել են արդարադատության նախարարությունից։ Իսկ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ տնային կալանքի սարքերի մի մասը փչացել են եւ դրանք հաճախ են խափանվում` կեղծ ազդանշան փոխանցելով ոստիկանությանը եւ նաեւ դա է պատճառը, որ դատարանները խուսափում են տնային կալանք տալուց` նախընտրելով կալանավորումը: Նախարարությունից վստահեցրին, որ անսարք սարքեր չկան․

«Այս պահի դրությամբ Արդարադատության նախարարության կողմից Պրոբացիայի ծառայության կարիքների համար ձեռք է բերվել թվով 786 էլեկտրոնային հսկողության սարք, որոնցից 518-ը նախատեսված են տնային կալանք, իսկ 268-ը՝ վարչական հսկողություն խափանման միջոցի ապահովման նպատակով: Տնային կալանք խափանման միջոցի ապահովման նպատակով ձեռք բերված 518 սարքից 476-ը գործածության մեջ է, 42-ը՝ ազատ, իսկ վարչական հսկողություն խափանման միջոցների ապահովման նպատակով ձեռք բերված 268 սարքերից գործածության մեջ է 247-ը, 21-ը՝ ազատ»,- պատասխանել են նախարարությունից։  

Այսինքն, բացի այն, որ կալանավայրերը լեփ լեցուն են նախնական կալանքի տակ գտնվող եւ դատապարտված անձանցով, 476 անձ էլ տնային կալանքի տակ է: