Արդեն սկսել ենք բանակցությունների գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման շուրջ․ Ալիև

Արդեն սկսել ենք բանակցությունների գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման շուրջ․ Ալիև

«Ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Մենք առիթ ունեցանք զրուցելու միմյանց հետ տետ-ա-տետ, իսկ այժմ պատվիրակությունների հետ: Մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս ձեր այցին: ԵԱՀԿ-ն մի կազմակերպություն է, որն անմիջականորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծմանը: Այսպիսով, այժմ հակամարտությունն արդեն պատմության մեջ է, և կարիք ունենք նայել դեպի ապագա: Եվ մենք այսօր ձեզ հետ քննարկեցինք մեր տեսակետները, թե ինչպես կառուցել ապագան: Կարծում ենք, որ չորս ամիսները, որ պատերազմից հետո անցան, արդեն ցույց են տալիս էջը թերթելու և ապագայի վրա կենտրոնանալու երկուստեք կողմերի կամքը: Սա շատ կարևոր է»:

Ասել է (14․03․2021) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահ, Շվեդիայի Թագավորության Արտաքին գործերի նախարար Անն Լինդեի հետ դեմ առ դեմ հանդիպմանը։

«Ինչ վերաբերում է մեզ, մենք արդեն սկսել ենք ազատագրված տարածքների վերականգնումը: Վերակառուցման ծրագիրն արդեն իրականացվում է: Շատ բան կա անելու, քանի որ ամեն ինչ ոչնչացված է ազատագրված տարածքներում՝ քաղաքները, գյուղերը, մշակութային հուշարձանները, բոլոր ենթակառուցվածքները: Այնպես որ, իրոք, աշխատանքի շատ մեծ շրջանակ կլինի: Ամբողջովին ավերված տարածքի ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետրն է։ Մենք արդեն սկսել ենք բանակցությունների գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման շուրջ: Դա հայտարարության մի մաս էր, որը ստորագրվեց նոյեմբերի 10-ին», - ընդգծել է Իլհամ Ալիևը։ 

Ադրբեջանի նախագահը նշել է, որ բանակցություններն արդեն ունեցել են մի քանի փուլ, տարբեր մակարդակներ։ 

«Եվ կարծում եմ, որ այս մասնավոր հարցը կարող է ելակետ լինել պատերազմի էջն ամբողջությամբ թերթելու և այն պատմությանը թողնելու համար: Քանի որ հաղորդակցությունների բացումը ձեռնտու կլինի տարածաշրջանային բոլոր երկրներին: Մենք կստեղծենք նոր հնարավորություններ, նոր դինամիկա կբերենք տարածաշրջանային համագործակցությանը: Եվ դա կարող է բերել հետագա հնարավոր համագործակցության այլ ոլորտներից: Ես արդեն հրապարակավ խոսել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան: Մենք ավարտեցինք մեր առաջադրանքը, ազատագրեցինք տարածքները, կատարեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և ԵԱՀԿ որոշումները: Այսպիսով, հիմա կարիք ունենք կենտրոնանալու ապագայի վրա: Այսպիսով, ես գիտեմ, որ դուք այս օրերին շատ զբաղված եք՝ այցելելով շատ երկրներ: Ես շատ ուրախ եմ ձեզ Ադրբեջանում տեսնելու համար։ Հուսով եմ, որ շատ արդյունավետ այց կունենաք մեր երկիր: Այնպես որ, ևս մեկ անգամ բարի գալուստ», - եզրափակել է ադրբեջանական նախագահը: