Տղերք կերեք էդ սև ցուցակը, դա ամենաքիչ բանն է, որ կարող եք անել

Տղերք կերեք էդ սև ցուցակը, դա ամենաքիչ բանն է, որ կարող եք անել

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.շ

«Հայ աղջիկ երեխու Հայաստան մուտքի արգելքը, ով պետք է մասնակցի Սյունիքում կազմակերպվելիք ՀՅԴ երիտասարդական ճամբարին 
վախ չէ սեփական իշխանության համար, 
դա քաղաքական անհանգստութուն չէ, որ այդ միջոցառումը կարող է PR-վել, 
դա հայրենասիրական արարքի և հայրենիքին նվիրված լինելու մոդելի կանխում չէ, որը կարող է վարակիչ դառնալ այլ նվիրյալ սփյուռքահայ երիտասարդների համար
դա սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների նկատմամբ ՀՀ իշխանության վերաբերմունքի արտահայտություն չէ:
Դա նույնիսկ ՀՅԴ նկատմամբ քաղաքական դիրքորոշման խստացման արտահայտում չէ: 
Գիտե՞ք ինչու, որովհետև վերը նշված բոլոր քաղաքական կանխարգելիչ քայլերի հեղինակը և որոշողը կլիներ ՀՀ իշխանությունը: Ցավոք մեր դեպքում այլևս այդպես չէ, քանի որ ՀՀ իշխանության «խաղաղության դարաշրջանի», իսկ իրականում «հարճության դարաշրջանի» գինը որոշվում է Հայաստանից դուրս, իսկ այս իշխանությունը այդ գինը վճարողն է ու հնազանդ իրականացնողը: Ցավոք իրավիճակը Հայաստանի սուվերենության առումով առավել քան ողբերգական է: 
ՀՀ իշխանության կողմից ձեռնարկվող այս բնույթի բոլոր գործողություններն այլևս պետք է դիտարկել և գնահատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարի անպատասխան  մնացած հայտարարության կոնտեքստում: 
«Ցավոք, Հայաստանում ռևանշիստական ​​ուժերը դեռ չեն հրաժարվել իրենց սադրիչ մտադրություններից, և այս երկրի ընդդիմությունը լուրջ փորձեր է անում խաթարելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ադրբեջանական հատուկ ծառայությունների զգոնության արդյունքում դրա հետ կապված հնարավոր բացասական իրավիճակները վճռականորեն կկանխվեն»: 
Կանխվում են 
Հ.Գ. Տղերք կերեք էդ սև ցուցակը, դա ամենաքիչ բանն է, որ կարող եք անել»: