Արգենտինան պահանջում է ձերբակալել Իրանի ՆԳ նախարարին

Արգենտինան պահանջում է ձերբակալել Իրանի ՆԳ նախարարին

Արգենտինայի իշխանությունները պահանջում են ձերբակալել Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդիին, ում նրանք պատասխանատու են համարում 1994 թվականին Բուենոս Այրեսում հրեական մշակութային կենտրոնի վրա կատարված ահաբեկչության համար։ Այս մասին հայտնում է հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Արգենտինան պահանջում է միջազգային ձերբակալություն 1994 թվականին AMIA-ի (Հրեական մշակութային կենտրոնի - խմբ.) վրա կատարված հարձակման համար, որի հետևանքով զոհվեց 85 մարդ, մինչդեռ հարձակման հեղինակները շարունակում են զբաղեցնել իրենց ղեկավար պաշտոնները՝ մնալով բացարձակապես անպատիժ։ Նրանցից մեկը Ահմադ Վահիդին է, ով Արգենտինայի արդարադատության կողմից հետախուզվում էր որպես AMIA-ի վրա հարձակման հեղինակներից մեկը:

Այս անձը ներկայումս Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարն է և հիմա ընդգրկված է Պակիստան և Շրի Լանկա այցելած կառավարական պատվիրակության կազմում:

Արգենտինան Պակիստանի և Շրի Լանկայի կառավարություններին խնդրել է ձերբակալել նրան Ինտերպոլի առաջարկած մեխանիզմների համաձայն»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։