Երեւանի մի ահռելի տարածք ազատում են բնակիչներից

Երեւանի մի ահռելի տարածք ազատում են բնակիչներից

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Սարյան փողոցի փոստն ու հարակից մի ողջ թաղամաս հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ։ Կառավարությունը նախատեսում է, որ այդ հատվածում «Ռենշին» ՍՊԸ-ն պիտի կառուցի Համաշխարհային առեւտրի կենտրոն (World Trade Center (WTC), որն իրենից ներկայացնում է «Ա դասի գերժամանակակից բիզնես էկոհամակարգ»:

Այլ կերպ ասած` տարածքում պետք է ահռելի բիզնես կենտրոն կառուցվի։ Կառավարությունը պատրաստվում է հանրային գերակա շահ սահմանել 1-ին, 2-րդ Թափաբաշ փողոցների, Ֆրիկի փողոցի, Սարյան եւ Պարոնյան փողոցների, Կոզեռնի, Ռուսթավելու, Սուրբ Հովհաննես փողոցների մոտ 60 հասցեների ու հողատարածքների նկատմամբ: Կարճ ասած՝ մի ահռելի տարածք։