Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 15 տարի ազատազրկման

Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 15 տարի ազատազրկման

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ 19-ամյա Հայկազ Բարսեղյանի մահվան դեպքից 7 տարի անց դատարանը հրապարակեց գործով անցնող չորս ամբաստանյալների դատավճիռները։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը վճռեց Գնել Թևոսյանին, Վաչե Սահակյանին, Նորիկ Սահակյանին և Մովսես Ազարյանին դատապարտվել 15-ական տարի ազատազրկման։

Դատարանի դահլիճում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մայրը հուզվեց` նշելով, որ համաձայն չէ դատավճռի հետ։

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։

Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Ամբաստանյալներին վերագրվող արարքը որակվել է խմբի կազմում, խուլիգանական դրդումներով, առանձին դաժանությամբ սպանություն, (Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5,-րդ, 7-րդ և 10-րդ կետերով), նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել, այժմ փաստարեն, դատարանը նրանց արարքը վերաորակեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: