Նիկոլը պիտի էշի վրա թարս նստի ու ամբողջ հանրությունը տեսնի դա

Նիկոլը պիտի էշի վրա թարս նստի ու ամբողջ հանրությունը տեսնի դա

ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի համերկրացի Սեւադա Ղազարյանը օրեր առաջ էշով եկել էր Երեւան, ավելի կոնկրետ՝ Ազգային ժողով, Փաշինյանին ետ տանելու։ Ակցիայի կեսից ոստիկանները բերման էին ենթարկել քաղաքացուն՝ էշին թողնելով մենակ։

Մի քանի օր է  անցել այդ դեպքից, ակցիա անողից հետաքրքրվեցինք՝ նրան բաց թողնելուց հետո ի՞նչ  պրոցեսներ են հետեւել․ «Բերման էին ենթարկել, իսկ էշի հետ շատ լավ էին վարվել․ տարել էին այգում կապել, ջուր էին տվել, ոստիկանության աշխատակիցներից հերթապահություն էին նշանակել, որ հսկեին,մինչեւ իմ մեքենան Իջեւանից կհասներ, այսինքն՝ մինչեւ լուսադեմ։ Ես հետո տարել եմ, հիմա ապահով ձեռքերում է, բայց տեղը չեմ ասի, քանի որ այդ «Հեղափոխության  պահպանակները», այդպես է կնշեք՝ «պահպանակները», ես իրենց այդպես եմ անվանում, կարող են փորձել ավանակիս վնասել, բայց դե ինձ չեն կարող»։

-Խոսքը «Հեղափոխության պահապաններ» խմբի մասի՞ն է։

-Այո, մի քանի երիտասարդ զանգել են, ինձ ասում են՝ 4800 հոգի ենք, բոլորս ուզում ենք քեզ տեսնենք։ Ասի՝ 4800 հոգուդ էլ Թոխմախի գերեզմանում սպասում եմ, եկեք։ 4800-ից մի հոգի չեկավ։

-Դուք գնացե՞լ էիք։

-Իհարկե,  իմ սկզբույնքայնությունից ելնելով եմ գնացել։ Ասում էին՝ դու մեր վարչապետին վիրավորել, նվաստացրել ես, կապ չունի մեր երկրի ղեկավարն է։ Ես էլ բացատրում եմ, որ նա մայիսի 10-ից հետո ոչ մի կետով վարչապետ չի, հասարակ, գործազուրկ քաղաքացի է, որը գործել է լուրջ դավաճանություններ։ Նա պետք է էշի վրա թարս նստած, մերկ երեւա։ Ես դա ակցիա էլ չեմ համարում, դա առաքելություն է, որը ես կամովին հանձն եմ առել։ Ես գտնում եմ, որ դրանից հետո ես մեր իջեւանցիների պատիվը բարձր կպահեմ։ Կան մարդիկ, որոնք դեռ հավատում են, իսկ ժեխերի մասին ընդհանրապես չեմ ուզում խոսեմ, ես լուրջ մարդկանց մասին եմ խոսում, որ որեւիցե արժեք ստեղծել են։

-Ինչ իրավական գործըթնացներ կա՞ն հիմա Ձեր նկատմամբ։

-Ինձ շատ լավ վերաբերեցին ոստիկանությունում, սկզբում խուզարկեցին՝ ամեն ինչ նորմալ էր, հետո անցանք աշխատանքի․ ասացին՝ գրի, թե բողոքի ակցիա է եղել, ես էլ ասում եմ ՝ չէ, ես եկել էի նախկին վարչապետին էշի վրա թարս նստեցնեմ, տանեմ, այդպես էլ պիտի գրեմ եւ այլն, եւ այլն։ Շատ հարգալից էին իմ նկատմամբ,  այդ վերաբերմունքը իմ համար սկզբում զարմանալի էր, հետո անհասկանալի, վերջում՝ պարզ դարձավ։ Գնալուց առաջ ասացին՝ գրպաններդ մի հատ էլ դատարկիր եւ ազատ ես։ Վերարկուիս գրպանները դատարկելիս ինձ համար խիստ անհասկանալի թղթի կտորը գտա գրպանիցս,  ասացին՝ դեղնականաչավուն զանգված է մեջը։ Երեւի ցանկանում էին ինձ պատվազրկել, թե ես թմրանյութի ազդեցության տակ եմ դա արել՝ ոչ սթափ վիճակում։ Հետո արդեն հեռախոսով ասացին, թե փորձաքննությունը պարզել է, որ դա թմրանյութ է, հարցաքննության են կանչում ինձ։ Ես ավելիին եմ սպասում, որ կմտնեն իմ տուն, միջուկային զենք կգտնեն։

-Այսինքն, ըստ Ձեզ, ձեր «գլխին սարքել» է ոստիկանություն՝ը գրպանը թմրանյութ գցելո՞վ։

-Հա․․․գոնե լուրջ ձեւի սարքեին։ Իրենց խորհրդատուն աչքիս տարիքով պապիկ է։

-Դուք չե՞ք շարունակելու ակցիաներ իրականացնել։

-Մեր Իլհամիկը (էշի անունն է) իր առաքելությունը չի ավարտել։ Ես երբեք հետ չեմ դառնա կես ճամփից, դա ինձ համար պատվի եւ արժանապատվության  հարց է, ես կյանքի գնով եմ գնալու դրան։ Նիկոլը պիտի էշի վրա թարս նստի ու ամբողջ հանրությունը տեսնի դա։ Ինքը պիտի էշով ման գա, դա ավանդույթն է։

-Իջեւանում ինչպե՞ս ընդունեցին ձեր քայլը։

-Առողջ մասսան ողջունում է, մի փոքր հատված կա, որ այդ տղերքը ժամանակին աջակցել են, ինչ-որ տեղ դեռ չեն ուզում հավատալ։ Այդ մասսան հարգում է իմ տեսակետը, բայց չի կիսում։ Իսկ ժեխային զանգվածը չի կարող մեկ կիլոմետրից ինձ մոտ գալ։