Մի սմ էլ զորքը հետ չի քաշելու, ու դու դա լավ գիտես   

Մի սմ էլ զորքը հետ չի քաշելու, ու դու դա լավ գիտես   

Վերջապես մի կենդանի ՔՊ-ականից լսեցինք, որ իրենք էլ պահանջ ունեն։ Ամբողջ աշխարհը ծիծաղում է, որ ՔՊ հայաստանյան  իշխանությունը Ադրբեջանի բոլոր  պահանջները հեզ հարսի պես կատարում ու մի պահանջ չի ներկայացնում, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողներին է հայտնում իրենց պահանջի մասին․

«Մեր պահանջն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից ադրբեջանական զորքերը դուրս բերվեն»: Հենց այդ մի նախադասությունն է նրան թույլատրել ասել Նիկոլ Փաշինյանը։ Իմիջայլոց Միրզոևին էլ է թույլատրել նույն նախադասությունը ոչ թե մի, այլ մի քանի անգամ ասել։ Գիտե՞ք ինչու։ Որ հայաստանցիներին թվա, թե Նիկոլը Արցախը հանձնել է,  որ Հայաստանը փրկի։ Բայց թե ինչու ադրբեջանական զորքերի դուրս բերման պահանջը երեկ Նիկոլ Փաշինյանը չի բարձրաձայնել, բոլորս էլ տեսանք, թե ինչ կարգավիճակում էր նա։  Նման կարգավիճակ ունեցող մարդը լռելուց ու իր պահվածքով խղճահարություն առաջացնելուց բացի ուրիշ բանի ի վիճակի չէր։ Մանավանդ որ նրա նյութեղենի վրա  ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Եթե Արշակյանին թվում է, թե ադրբեջանցիները Հայաստանի տարածքներից մի սմ-ով հետ են քաշվելու, էլի կարելի է մանկամտության համար ներել նրան։

Եթե Արշակյանին թվում է, թե այս ու այն եվրոպական ձյաձյաների տարածքներից հետ քաշվելու կոչը դերասանական ժեստ չէ, էլի կարելի է մանկամտության համար նրան ներել։ Բայց եթե նա ներքուստ համոզված է, որ դա հայերին թմրեցնելու, հետագա քաղաքական գործընթացը շարունակելու միջոց է, որ ծրագիրն ամփոփ տեսք ստանա, ուրեմն նա ծրագրված մասնակցում է այն գործընթացին, որն Արցախից հետո, Արցախի սցենարով իրականացվում է Հայաստանում։ 
Մի սմ էլ Ադրբեջանը զորքը հետ չի քաշելու, ու դու դա լավ գիտես։