Իսրայելում կրկին երկվարչապետության հարցն է քննարկվում

Իսրայելում կրկին երկվարչապետության հարցն է քննարկվում

Իսրայել Պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջարկներ է արել «Շաս» կուսակցության ղեկավար Արյե Դերիին ու Պաշտպանության նախարար Բեննի Գանցին ռոտացիայի համաձայնագրով առաջինը պաշտոնավարել վարչապետի պաշտոնում։

Գրել է իսրայելական «Յերուսալեմ Փոսթ» պարբերականը։

Դերին հրաժարվել է 1 տարի ժամկետով ծառայել որպես վարչապետ։ Չնայած մերժելուն իշխող «Լիկուդ» կուսակցության պաշտոնյաները փորձ են արել համոզել նրան ընդունել գործարքը», - ասվում է «Շաս»-ի պաշտոնյաների հաղորդագրության մեջ։

Կիրակի օրը «Կապույտ ու Սպիտակ» կուսակցության պաշտոնյաները հաստատել են «12-րդ» ալիքի հաղորդումը, որում ասվում էր, որ Նեթանյահուն նման առաջարկ է արել նաև Պնախարար Գանցին: «Մենք իսկապես ստացանք Նեթանյահուի առաջարկը, բայց դա միանգամայն անկապ է», -«Յերուսալեմ Փոսթ»-ի փոխանցմամբ՝ ասել է Գանցին մոտ կանգնած «Կապույտ ու Սպիտակ»-ի աղբյուրը: «Մենք շարունակելու ենք տեսնել Նեթանյահուի վերջին րոպեների բուռն փորձերը, բայց ապարդյուն»։

Իսրայելի վարչապետը նախաձեռնել էր անցյալ ամսվա ընտրությունները՝ խուսափելու Գանցի հետ կոալիցիոն համաձայնագրի կիրարկումից, որը պահանջում էր ռոտացիայի սկզբունքով նոյեմբերին նրան հանձնել վարչապետի պաշտոնը:

Նման կառավարություն ստեղծելու՝ «Նոր աջեր» կուսակցության ղեկավար Նաֆթալի Բեննեթի ու «Յեշ Ատիդ»-ի առաջնորդ Յաիր Լապիդի ջանքերն ավելի են դժվարացել հանգստյան օրերին, երբ Իսրայելի «Աշխատավորական» (Մեյրավ Միկաելի) ու «Մերեց» (Նիցան Հորովից) կուսակցությունները հաղորդագրություններ են ուղարկել` իրենց ղեկավարների համար բարձրաստիճան պորտֆելներ պահանջելով։