ԵՄ-ն այսօր կհաստատի Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

ԵՄ-ն այսօր կհաստատի Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

«Այսօր մենք կհաստատենք Իրանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը»։

Այս մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից առաջ լրագրողներին ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նա նշել է, որ պատժամիջոցներ են սահմանվելու ցուցարարների նկատմամբ ճնշումների և բռնությունների համար պատասխանատու անձանց դեմ։
 
«Երեկ խոսեցի Իրանի արտգործնախարարի հետ և ասացի, որ Իրանը պետք է դադարեցնի ռազմական աջակցությունը Ռուսաստանին»,-ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։