Քանի զոհ ունի Ուկրաինան՝ ըստ ՌԴ ՊՆ-ի

Քանի զոհ ունի Ուկրաինան՝ ըստ ՌԴ ՊՆ-ի

Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության այս մեկ ամսվա ընթացքում ուկրաինական կողմը ավելի քան 30 հազար զինվորականի կորուստ է ունեցել, որից ավելի քան 14 հազարն անվերադարձ, իսկ 16 հազարը սանիտարական կորուստներն են եղել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը։ Բացի այդ, Ուկրաինայի ուժային կառույցները Դոնբասում ունեցել են 16 հազարի մարդու կորուստ, որը կազմում է փետրվարի 24-ի դրությամբ եղած զորախմբերի ընդհանուր թվաքանակի 26 տոկոսը, որից 7 հազարը՝ անվերադարձ կորուստներն են։