Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատաոճը հատուկ քննարկման առարկա է դառնալու. Արա Զոհրաբյան

Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատաոճը հատուկ քննարկման առարկա է դառնալու. Արա Զոհրաբյան

Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով.

«Փաստաբանները ոստիկանությունում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատաոճը հատուկ քննարկման առարկա է դառնալու: Կեղծիքն այստեղ այն կարգի լկտի վիճակի է հասել, որ հերիք չի զեկուցագրում են ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառում, մի հատ էլ զեկուցագիր են փոխում (բերման ենթարկողների անուններն են հարմարեցնում): Երկուշաբթի օրը հանցագործության մասին հաղորդում կներկայացվի:

Շնորհակալ եմ փաստաբան գործընկերներիս:

Շնորհակալ եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին:
Այսօր՝ շաբաթ օրը, ժամը 16:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում շտապ հավաք»: