Կարմիր թշերով, մի քիչ պոնչո Սանտա Կլաուսը ստեղծվել է «Կոկա-Կոլա»-ի  կողմից. Արթուր Սահակյան (տեսանյութ)

Կարմիր թշերով, մի քիչ պոնչո Սանտա Կլաուսը ստեղծվել է «Կոկա-Կոլա»-ի  կողմից. Արթուր Սահակյան (տեսանյութ)

«Կոկա-Կոլա Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը երեկ Հայ գործարարների ասոցացիայի կազմակերպած Buissup կոնֆերանսի շրջանակներում պատմեց «Կոկա-Կոլա» բրենդի ստեղծման և 125-ամյա հաջողության պատմությունը: Ամենաուշագրավ փաստն այն է, որ այս ըմպելիքի հեղինակային իրավունքը վաճառվել է ընդամենը 1 դոլարով, քանզի դրա գաղափարը աբսուրդային է թվացել:

Բայց ամենահետաքրքիր նորությունն այն է, որ բոլորի սիրելի ամանորյա կերպար Սանտա Կլաուսը, որը «Կոկա-Կոլա»-ի  բոլոր ամանորյա գովազդների անբաժան մասն է կազմում, անմիջական կապ ունի հենց «Կոկա-Կոլա»-ի  հետ: 

«Էն պատկերը Սանտա Կլաուսի՝ կարմիր թշերով, մի քիչ պոնչո, սպիտակ մորուքով, ստեղծվել է այս ընկերության կողմից»,-ասաց Արթուր Սահակյանը:

Նա նաև նշեց, որ աշխարհում ամեն վայրկյանը մեկ վաճառում է 10 հազար շիշ ըմպելիք:

Մանրամասն՝ տեսանյութում