Այս պահին, ինչքան էլ զարմանալի է, մեր տնտեսությունն ունի տնտեսական աճ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Այս պահին, ինչքան էլ զարմանալի է, մեր տնտեսությունն ունի տնտեսական աճ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, երեկ ելույթ ունենալով Հայ գործարարների ասոցացիայի կազմակերպած միջոցառմանը, նախ հիշեցրեց, որ անցած տարին բիզնեսի համար բավականին բարդ տարի էր, բայց բիզնեսը կարողացավ այդ պայմաններում անգամ տնտեսական աճ գրանցել:

«Մենք ունեցանք սկզբից քովիդ, որից հետո տնտեսության ամբողջական լոքդաուն, ապա ունեցանք ծանր պատերազմ և հետպատերազմյան սթրես: Դրանից հետո շատերը կանխագուշակում էին, որ մեր տնտեսությունը, որ բավականին մեծ հարված է իր վրա վերցրել, չի կարողանա ոտքի կանգնել: Բայց գործարարների և, ընդհանրապես, շուկայի ընդհանուր դինամիկան ցույց տվեց, որ շուկան սկսեց արագ վերականգնվել: Այս պահին, ինչքան էլ զարմանալի է բոլորի համար, Հայաստանի տնտեսությունն ունի տնտեսական աճ: Դրա հիմնական պատճառը, իմ խորին համոզմամբ, մեր հայրենակիցների բիզնես ձիրքն է»,-ասաց Նարեկ Կարապետյանը:

Մանրամասն՝ տեսանյութում