ՀՅԴ կամավորականները պատրաստ են մեկնել առաջնագիծ

ՀՅԴ կամավորականները պատրաստ են մեկնել առաջնագիծ

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

«ՀՅԴ կամավորականները պատրաստ են մեկնել առաջնագիծ:
Կամավորական շարժման անդամներն արդեն կազմ պատրաստ են, կատարելու մեր երկրի ռազմական ղեկավարության հրահանգները։
Մեզ կարող են միանալ բոլորը, կամավորագրվելով մեր երկրի պաշտպանությանը։ Կարող եք դիմել մեզ ներկայանալով Երեւան, Հանրապետության 30 հասցեով կամ զանգահարել 521502 հեռախոսահամարով։
«Կամավորական շարժում» ՀԿ կամավորների հավաքը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 27-ին ժամը 12:30-ին Արամ Մանուկյանի արձանի մոտ»: