ՆԱՏՕ-ի զորավարժությունները ՌԴ-ի հետ սահմանին սադրիչ են․ Զախարովա

ՆԱՏՕ-ի զորավարժությունները ՌԴ-ի հետ սահմանին սադրիչ են․ Զախարովա

Ապրիլի 26-ին Ֆինլանդիայում՝ ռուս-ֆիննական սահմանին մոտ մեկնարկող ՆԱՏՕ-ի զորավարժությունները սադրիչ բնույթ ունեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ռուսաստանի սահմանների մոտ սադրիչ բնույթ ունեն. Նրանց խնդիրն է ուժի ցուցադրմամբ ռազմական ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության վրա»,-նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Ինչպես նշել է Զախարովան, իրենց ագրեսիվ նկրտումները արդարացնելու համար ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները միտումնավոր հիստերիա են հրահրում Ռուսաստանի Դաշնության երևակայական սպառնալիքի շուրջ, ներառյալ՝ ակտիվորեն ակնարկներ տարածելով կազմակերպության անդամ երկրների վրա հարձակվելու ռուսական ծրագրերի մասին: 

Նա համոզմունք է հայտնել, որ Ֆինլանդիայի տարածքում առաջիկա մարտական ​​պատրաստությունը Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի մի մասն է։