Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրել է տիեզերքում սպառազինությունների փորձարկումներ իրականացնելու մեջ

Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրել է տիեզերքում սպառազինությունների փորձարկումներ իրականացնելու մեջ

ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատարությունը մեղադրել է Ռուսաստանին այն բանում, որ վերջինս հուլիս ամսին իրականացրել է հակաարբանյակային սպառազինության փորձարկումներ։

Նշենք, որ ամերիկյան ուժերը առանձնահատուկ ուշադրությամբ հետեւում են իրենց համար կասկածահարույց ռուսական տիեզերական օբյեկտին, որը կարծում են, որ հակաարբանյակային զենք է։ Ամերիկյան կողմը հայտարարել է, որ ունի ապացույցներ այդ փորձարկումների հետ կապված։