Ռեկորդային դասալքություն՝ ՌԴ բանակում․ բրիտանական հետախուզություն

Ռեկորդային դասալքություն՝ ՌԴ բանակում․ բրիտանական հետախուզություն

Ռուսական բանակում ժամկետային զինծառայողների դասալքությունը հասել է ռեկորդային մակարդակի. ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայի մարզում, հաղորդում է բրիտանական հետախուզությունը։

2022 թվականի սեպտեմբերին «մասնակի» մոբիլիզացիայից ի վեր դեպքերի ընդհանուր թիվը 7400 է, ընդ որում՝ ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայի մարզում՝ 496։

Բրիտանական հետախուզության տվյալներով՝ զինվորներից շատերը, ովքեր հետախուզվել և զինվորական դատարան են ներկայացվել, պայմանական պատիժներ են ստացել և վերադարձվել իրենց ստորաբաժանումներ և առաջնագիծ։ 

Միաժամանակ, զինվորական ծառայությունից խուսափող ՌԴ քաղաքացիների՝ արևմտյան երկրներում ապաստան խնդրողների թիվը հասել է ռեկորդային մակարդակի, պնդում են Լոնդոնում, նշել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում։