Փաշինյանը քայլ առ քայլ մոտենում է իրեն․․․
Արցախյան առաջին պատերազմից արծիվ հրամանատարներ ունեինք, որ հիմա «կուչ են եկել, մի բուռ դարձել»։ Ասես իրենք չեն Ադրբեջանը ծնկի բերել, այլ Նիկոլն է էդ արծիվը եղել։ Շատերին անձամբ ճանաչում եմ ու գիտեմ, թե ռազմական ինչ սխրանքների են կատարել ու երբևէ չեմ պատկերացրել, որ նրանց կտեսնեմ այդպես մոլոր ու շիվար վիճակում։ Շատ բան չենք գրում՝ խնայում ենք և՛ պետությանը, և՛ «մի բուռ դարձած գեներալներին», բայց դե ժամանակն ամեն ինչ տեղն է դնելու ու դուք, որ ասում եք՝ հզոր գեներալներ, զինվորականներ, հրամանատարներ ունենք, ինչու՞ են լռում, դրա պատասխանն էլ եք իմանալու։
Մի բան կուզեի ասել։ Իր նշանակած այս կամ այն պաշտոնյային, հրամանատարին, գեներալին դատելով, Փաշինյանն իրեն է դատում։ Նա քայլ առ քայլ մոտենում է իրեն։ Իր նշանակած կադրը իր դեմքն է։ Եթե դատում է պաշտպանության նախարարին, ԳՇ պետին, Բանակում իբր թե գոյություն ունեցող լրտեսական ցանցին, նա իրեն է դատում։ Նրանց դատելով, մեղադրելով, իր դատն է մոտեցնում։
Ավելի քան համոզված եմ, որ ինչի մեջ մեղադրում է իր բարձրագույն չինովնիկներին, վաղը նույն հոդվածներով մեղադրվելու է ինքը։ Աշխարհաքաղաքական այս մեծ խաղերի մեջ տերերը նրան տեսնում են իր նշանակած կադրերի մեղադրանքի հայելիով։ Իսկ լռող հրամանատարներն ու գեներալները մի օր խոսելու են, որովհետև այսօրվա նրանց լռությունը Փաշինյանի իշխանությունն է։ Պարզապես ափսոս էին մեր հրանոթները, որոնք կարող էին օգտագործվել թշնամու դեմ, բայց օգտագործվեցին մեր դեմ։
Կարծիքներ