Ասյա Խաչատրյանը ադրբեջանական դրոշի ֆոնի՞ն

Ասյա Խաչատրյանը ադրբեջանական դրոշի ֆոնի՞ն

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «կապույտ մազերով աղջիկ» անունով քաղքակտիվիստ Ասյա Խաչատրյանի լուսանկարը՝ ադրբեջանական դրոշի ֆոնին։ Ներկայացնում ենք Արթուր Ղազինյանի գրառումն ամբողջությամբ։

«Անցած տարվա փետրվարին սույն դիցուհու հետ կապված միջադեպ եղավ Արցախում, երբ Արցախի Հանրապետության ոստիկանները նրան բերման էին ենթարկել ոստիկանություն և, ըստ նրա հաղորդման, ապտակել էին և հայհոյել նրան։

Հիշում եմ, թե ինչ հիստերիա և աղմուկ բարձրացավ սոցցանցերում, և մեր հայրենի «իրավապաշտպանները» ինչ պաթոսով էին աղմկում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին և պահանջում պատասխանատվության ենթարկել այդ ոստիկաններին։ Հետագայում փաստեր հայտնվեցին, որոնք վկայում էին այս գունավոր կնոջ ադրբեջանական գործակալ լինելու մասին, որոնցից մեկը այս նկարն է։ Ուր են այդ իրավապաշտպանները հիմա և ինչի՞ համար էին այդքան մոլեռանդությամբ պաշտպանում սրան և ում պատվերով էին աղմկում նրանք: Կարողա պատահաբար դարձել են ԱԺ պատգամավոր կամ զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ և օրը երեք անգամ «սիրում են բոլորին»: